Արգելված է Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհի երթևեկությունը։
Ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը հայտնել է, որ ձյան և մերկասառույցի պատճառով բոլոր տեսակի երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է ներքին պետական նշանակության Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին։
Հիշեցնենք, ձյան պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 93 կմ — 107 կմ հատվածում (Գուդաուրի-Կոբի) նույնպես ժամանակավորապես սահմանափակվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։