Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Վրաստանում Է

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Վրաստան։

Վրաստան ժամանելու տեսանյութը տարածել է ինքը` Փաշինյանը, գրելով. «Արդյունավետ հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ»։

ՀՀ վարչապետին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Թբիլիսիում կայանալիք «Մետաքսի ճանապարհ» ֆորումին։ Հինգերորդ «Մետաքսի ճանապարհ» ֆորումը կբացվի վաղը՝ հոկտեմբերի 22-ին։

Նշենք. «Վրացական երազանք»-ի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին էլ Հայաստանի Հանրապետություն է այցելել առավոտյան։ Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը. պաշտոնական այցի շրջանակներում Իրակլի Չիքովանին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։