Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Վրաստանում է

Մարտի 3-4-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, հայտնել է Վրաստանի կառավարության լրատվական ծառայությունը։

Փաշինյանին ընդունել է Իրակլի Կոբախիձեն: Նախատեսվում է վարչապետների դեմ առ դեմ հանդիպում, որից հետո կկայանա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ։

Հանձնաժողովի աշխատանքները համանախագահում են երկու երկրների վարչապետները: Այցի շրջանակներում Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը նաև համատեղ հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար: