Կրթության նախարարությունը ստեղծել է ևս մեկ ՍՊԸ՝ «Կրթական ռեսուրսներ», որի գործառույթը կլինի դպրոցական համազգեստի գնումը և հետագա վաճառքը։
ՍՊԸ-ն կղեկավարի Միխեիլ Կղուփարաձեն. խորհրդարանից բացի, նա աշխատել է Ներքին գործերի նախարարությունում և Քրեակատարողական ու պրոբացիոն ուսումնական կենտրոնում։
«Նոր կառուցվածքային ստորաբաժանումը կարևոր գործառույթ ունի դպրոցական հաստատությունների նյութատեխնիկական բազայի ապահովման առումով։
Հանրակրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում դպրոցական համազգեստը պարտադիր կլինի I-VI տարրական դասարաններում, սկսած հաջորդ ուսումնական տարվանից, և «Կրթական ռեսուրսների» հիմնական գործառույթներից մեկը վերոնշյալ համազգեստի գնումն ու հետագա վաճառքն է։
Միաժամանակ պետք է դպրոցներին ապահովել անհրաժեշտ գույքով և ռեսուրսներով, այդ թվում՝ դասագրքերով և լաբորատոր սարքավորումներով», — նշված է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Նույն աղբյուրը չի նշել, թե որքան գումար կծախսի պետությունը դրա վրա։