ՀՀ վարչապետը Թբիլիսիում է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակության հետ այցելել է Վրաստան, հաղորդել են Վրաստանի կառավարությունից:

Փաշինյանը Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում այցելել է Վրաստան։ Ֆորումն արդեն իսկ մեկնարկել է։

ՀՀ վարչապետին դիմավորել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն, Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: