Անչափահասի հանցագործության կատարմանը նախապես իմացությամբ չափահասի մասնակցությունը կհանդիսանա ծանրացնող հանգամանք Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան բոլոր հանցագործությունների համար: Ծանրացնող հանգամանք կհամարվի չափահասի մասնակցությունը հանցագործության կատարմանը նախապես իմացությամբ՝ անչափահասի հետ միասին որպես հանցակից կամ համակատարող:
Համապատասխան օրենսդրական փոփոխությունը խորհրդարանը քննարկել է արագացված կարգով և միաձայն հաստատել է երրորդ ընթերցմամբ՝ 82 ձայնով: Նախագիծը մշակել են «Վրացական երազանք»-ի պատգամավորները:
Նախագծի համաձայն՝ վերոնշյալ ծանրացնող հանգամանքների առկայության դեպքում, հանցագործության կատարման պահին ազատազրկում նշանակելիս, կրելու ենթակա պատժի ժամկետը պետք է գերազանցի կատարված հանցագործության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի նվազագույն ժամկետն առնվազն 1 տարով:
Եթե անչափահասի տարիքը չի հասել 14-ի, պատժի ժամկետը չպետք է պակաս լինի կատարված հանցագործության համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից և, միաժամանակ, պետք է գերազանցի նույն հանցագործության համար նախատեսված պատժի նվազագույն ժամկետն առնվազն 1 տարով։