Նոյեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 4.8 տոկոս

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` նոյեմբերին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 4.8%: Գների աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է սննդամթերքը. այստեղ գները տարեկան աճել են 10.3%-ով: Առողջապահության ոլորտի գները աճել են 8%-ով:

Նոյեմբերին գների աճի վրա ազդեցություն են ունեցել հետևյալ խմբերը.

  • Սնունդ և ոչ ալկոհոլային խմիչքներ` 10.3%-ով, տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 3.48 տոկոսային կետով,
  • միրգ (16.9%),
  • ձուկ (15.5%),
  • յուղ (14.9%),
  • հաց և հացաբուլկեղեն (13.6%),
  • սուրճ, թեյ և կակաո (12.0%),
  • շաքար, քաղցրավենիք և հրուշակեղեն (11.6%),
  • հանքային և աղբյուրի ջուր,
  • ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (8.6%),
  • կաթ, պանիր և ձու (8.5%),
  • միս և մսամթերք (6.5%),
  • բանջարեղեն (5.1%):

Առողջապահություն. խմբում գներն աճել են 8.0 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 0.66 տոկոսային կետով: