Աբխազերենի օրվա առթիվ պետնախարարն այցելել է Փերիա գյուղ

Աբխազերենի օրվա կապակցությամբ հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին այցելել է Աջարիայի Խելվաչաուրի մունիցիպալիտետի Փերիա գյուղ, որտեղ վրացիների հետ միասին ապրում են աբխազ ներգաղթյալներ։

Պետնախարարը հանդիպումներում խոսել է Աբխազիայի օկուպացման և ուժեղացված ռուսաֆիկացման պայմաններում աբխազերենի պահպանման և հանրահռչակման կարևորության մասին։

«Աբխազերենի օրը մենք նշում ենք Փերիա գյուղում, որտեղ ապրում են 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից աքսորված աբխազների ժառանգները, որոնց երեխաները վրացի հասակակիցների հետ սովորում են աբխազերեն։

Աբխազերենի պաշտպանությունը մեր պարտավորությունն է, որը ամրագրված է նաև սահմանադրությամբ, հետևաբար, մեր քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի մեր օրերում՝ հաշվի առնելով, որ այսօր ավելի քան երբևէ աբխազերենն օկուպացված Աբխազիայում ռուսացման ֆոնին կանգնած է ոչնչացման վտանգի առաջ», — նշել է նախարարը։