Սեպտեմբերի 4-ին Իրակլի Կուպրաձեի նախընտրական տեսահոլովակում ամուսինների կերպավորած դերասանները նույն դերակատարմամբ հանդես են եկել նաև Կախա Կալաձեի նախընտրական տեսահոլովակում։
Նշենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կկայանան հոկտեմբերի 4-ին։
Հիշեցնենք. «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակի Կուպրաձեն «Գախարիան Վրաստանի համար» և «Լելո» կուսակցությունների համատեղ առաջադրած Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուն է, իսկ «Վրացական երազանք»-ն արդեն երրորդ անգամ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Կախա Կալաձեին։