Օգոստոսի 29-ը հանգստյան օր է հայտարարվել

«Վրացական երազանք»-ի կառավարությունը օգոստոսի 29-ը հանգստյան օր է հայտարարել:

Իրակլի Կոբախիձեն պարզաբանել է, որ հինգշաբթի օրը` օգոստոսի 28-ը, Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնն է և արդեն իսկ հանգստյան օր է, իսկ հինգշաբթի օրվա և հանգստյան օրերի միջև օգոստոսի 29-ն է` ուրբաթ օրը, որը նույնպես հանգստյան օր է լինելու:

Վերոնշյալից բացի` այլ պատճառ չի նշվել: