«Վրացական երազանքի» և «Հանրապետականների» ջրերը մի առվով չեն հոսում

«Վրացական երազանք» և «Հանրապետական» կուսակցությունների միջև շարունակվող տարաձայնություներին է անդրադարձել «Վրացական երազանք»-ի անդամ Թամար Չուգոշվիլին:

«Ցավոք երկու կուսակցությունների միջև հաղորդակցությունը տհաճ ձև ընդունեց, որոշ դեպքերում էլ էթիկայի սահմաններից դուրս էր»,-ասել է Չուգոշվիլին: Ինչ վերաբերում է «Հանրապետական» կուսակցության առաջնորդներից պատգամավոր Լևան Բերձենիշվիլիի վարչապետի մասին հայտարարությանը, թե նա ոչ մի որոշում չի կարողանում կայացնել, Չուգոշվիլին ասել է. «Վարչապետը գործադիր մարմնի ղեկավարն է, ում ընդունած որոշումները պետք է հարգվեն»:

«Վրացական երազանք»-ի ներկայցուցիչը հրաժարվելէ պատասխանել հարցին, թե որն է դաշինքի նախկին անդամների միջև առաջացած տարաձայնության պատճառը: Հիշեցնենք` «Հանրապետական» կուսակցությունը նախորդ (2012թ.) խորհդարանական ընտրություններին մասնակցում էր «Վրացական երազանք» դաշինքի կազմում, իսկ առաջիկա (հոկտեմբերի 8-ի) ընտրություններին երկուսն էլ կմասնակցեն առանձին:

Թողնել պատասխան