Հունիսի 11-ին Հունգարիայում տեղի է ունեցել Վրաստան-Հունգարիա միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի շրջանակներում ստորագրվել է մի քանի հուշագիր:
Հանձնաժողովի նիստից և հուշագրերի ստորագրումից հետո Վիկտոր Օրբանը և Իրակլի Կոբախիձեն համատեղ ճեպազրույց են անցկացրել: Օրբանը կրկին գովաբանել է «Վրացական երազանք»-ի կառավարությանը:
«Բոլորը նախանձում են նրանց: Մենք էլ ենք նախանձում նրանց՝ 7 տոկոս տնտեսական աճ: Աստված իմ, սա մեծ նվաճում է: Մեզ համար մեծ պատիվ է հանդիպել նման արդյունքներ ունեցող վարչապետին հետ», — համատեղ ճեպազրույցի ժամանակ ասել է Վիկտոր Օրբանը:
Իրակլի Կոբախիձեն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Վիկտոր Օրբանին «Եվրոպական Միության ճանապարհին ցուցաբերած հզոր աջակցության» համար։