Օտարերկրացիների արտաքսման կարգը պարզեցվել է

«Վրացական երազանք»-ի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ աջակցել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մշակած «Միջազգային պաշտպանության մասին» օրենսդրական փոփոխությունների փաթեթին: Այս տեղեկությունը հայտնել է Ներքին գործերի նախարարությունը:

Նախարարության պարաբանմամբ` օրենսդրական փոփոխությունների փաթեթը պատրաստվել է Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի հրահանգներին համապատասխան:

Քրեական օրենսգրքում ավելացվել է պատժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտք գործելու արգելքը որոշակի ժամկետով։

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում ավելացվել է վարչական տույժի նոր տեսակ՝ օտարերկրացու արտաքսումը Վրաստանից և Վրաստան մուտք գործելու արգելքը։

Խստացվել են տուգանքներն այն օտարերկրացիների համար, որոնք խախտել են Վրաստանի տարածքում գտնվելու կանոնները։

Երկրում անօրինական բնակվող օտարերկրացիների արտաքսման կարգը պարզեցվել է։