Պապուաշվիլին օրենսդիր մարմնի վերակազմավորման մասին

«Վրացական երազանք»-ի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է օրենսդիր մարմնի վերակազմավորման մասին։

Հրամանը նա ստորագրել է ապրիլի 3-ին։

«Վրաստանի խորհրդարանի ապարատի համակարգված և արդյունավետ կառավարումն ապահովելու համար 2025 թվականի ապրիլի 3-ից նպատակահարմար է վերակազմավորում իրականացնել խորհրդարանի ապարատում, որի արդյունքում կփոխվեն նրա կառուցվածքը և հաստիքացուցակը»,- ​​ասված է հրամանում։

Փաստաթղթի համաձայն՝ վերակազմավորում է լինելու խորհրդարանի հետևյալ կառուցվածքային ստորաբաժանումներում.

Մարդկային ռեսուրսների և ինստիտուցիոնալ զարգացման վարչություն;
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության վարչություն;
Իրավաբանական վարչություն;
Միջազգային հարաբերությունների վարչություն;
Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն;
Տնտեսական ապահովման վարչություն;
Կազմակերպչական բաժին;
Ֆինանսական ապահովման վարչություն;
Վարույթների բաժին;
Կարգադրիչի ծառայություն;
Խորհրդարանի բյուջետային գրասենյակ։