Պետական անվտանգության ծառայությունում հարուցվել է գործ «սաբոտաժի» հոդվածով՝ «Տելեիմեդի» հոլդինգին պատկանող երեք հեռուստաընկերությունների («Իմեդի», «Մաեստրո» և GDS) ժամանակավոր անջատման փաստի առիթով։
«Տելեիմեդի» հոլդինգին պատկանող հեռուստաընկերությունների եթերը դադարեցվել էր առնվազն 45 րոպեով։ «Իմեդի»-ն հայտարարել է, որ «հեռուստաընկերությունը չի բացառում, որ տեղի ունեցածը կարող է լինել ալիքի դեմ ուղղված հանցավոր գործողություն»։
Տեղեկացնենք, ոդ Հոլդինգին պատկանող հեռուստաընկերությունների հեռարձակումն արդեն վերականգնվել է։