Պավլե Մաճարաշվիլին` մանդատուրայի ծառայության ղեկավար

Պավլե Մաճարաշվիլին նշանակվել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարութան մանդատուրայի ծառայության ղեկավար։

Նախարարության հաղորդմամբ՝ Պավլե Մաճարաշվիլին տարբեր ժամանակներում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Սահմանադրական անվտանգության, Միգրացիայի և Թբիլիսիի քաղաքային ոստիկանության վարչություններում։

Տեղեկության մեջ նշվում է, որ 2020 թվականից մինչ օրս նրա մասնագիտական ​​գործունեությունն առնչվել է անչափահասների արդարադատությանը, հանցագործությունների կանխարգելմանը և ճնշմանը։