Ռաճայում զոհերի թիվը հասավ 11-ի

Ռաճայի Շովիի հանգստավայրում տեղի ունեցած աղետի հետևանքով այս պահի դրությամբ (16։00) զոհերի թիվը հասել է 11-ի:

Աղետի գոտում դեռևս փնտրում 25 մարդու։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային գործընթացներ են ակտիվացել: Փրկարարական աշխատանքները սկսվել են ծանուցումից մոտ 3 ժամ անց։ Այսօր՝ օգոստոսի 4-ին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկնել է աղետի գոտի։