Վրաստանի կառավարության որոշմամբ հաստատվել է Պետական դրամաշնորհների կառավարման գործակալության հաստիքացուցակը և աշխատավարձի ֆոնդը։
Փաստաթղթի համաձայն՝ սահմանվել են գործակալության նախագահի, նրա տեղակալի և պետական դրամաշնորհների մոնիտորինգի վարչության պետի աշխատավարձերը։
Ավելի կոնկրետ՝ գործակալության նախագահի ամսական աշխատավարձը կկազմի 11 հազար 600 լարի, իսկ տարեկան աշխատավարձը՝ 139 հազար 200 լարի:
Նախագահի տեղակալի աշխատավարձը սահմանվել է ամսական 9600 լարի, ինչը տարեկան կազմում է 115 հազար 200 լարի:
Դրամաշնորհների մոնիտորինգի վարչության պետի աշխատավարձը կլինի ամսական 8000 լարի, իսկ տարեկանը կկազմի 96 հազար լարիի:
Նշենք, որ հունվարի 21-ին Թամար Զոդելավան նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։ Նա 2025 թվականի ապրիլի 22-ից զբաղեցնում էր Դրամաշնորհների կառավարման գործակալության նախագահի պաշտոնը։ Դեռևս հայտնի չէ, թե ով է նշանակվել Պետական դրամաշնորհների կառավարման գործակալության նոր նախագահ։