Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում տեղի է ունեցել նոյեմբերի 23-ի բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված քաղաքացիների դատավարությունները։
Դատավոր Դավիթ Մակարաձեի որոշմամբ, Ռեզի Պետրիաշվիլին դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի։
Դատավոր Թորնիկե Կապանաձեն Իա Մելիթաուրիին դատապարտել է 4-օրյա վարչական կալանքի։
Իա Մելիթաուրիին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակցին չհնազանդվելու և վիրավորելու համար։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Ռեզի Պետրիաշվիլին ձերբակալվել է, քանի որ ինքնությունը պարզելու համար իր անունը չի հայտնել ոստիկանությանը։