Փիցխելաուրին դադարեցրել է հացադուլը

Թբիլիսիում հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին զուգահեռ անցկացված հանրահավաքից հետո ձերբակալված ակտիվիստ Վախո Փիցխելաուրին դադարեցրել է հացադուլը, սոցիալական ցանցում հայտնել է նրա կինը՝ Թեո Բզիշվիլին։

«Մենք պետք է բոլոր բանտարկյալներին վերադարձնենք առողջ և այնքան ուժեղ, որքան ուժեղ էին, երբ ռեժիմը նրանց տարավ», — գրել է Թեո Բզիշվիլին իր ֆեյսբուքյան էջում։

Փիցխելաուրին հանրությանը հացադուլի մասին տեղեկացրել էր հոկտեմբերի 10-ին բանտից տարածած նամակի միջոցով։

Փիցխելաուրին հոկտեմբերի 8-ին դատական ​​նիստում հայտարարել է, որ իր իրավունքները խախտվել են։ Նրան նախ վարչական, ապա` քրեական կարգով են կալանավորել։ Փիցխելաուրիի խոսքով՝ վարչական կալանքի ընթացքում իրեն խոշտանգել են։