Փոթիի Ռուխաձեի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 60 տարեկան տղամարդ։ Հրդեհը բռնկվել է բնակելի շենքում, որտեղից հնարավոր չի եղել տղամարդուն դուրս բերել։
Դեպքի վայրում մոբիլիզացվել են փրկարարական և պարեկային ոստիկանական ուժերը։ Մարմինը տեղափոխվել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական կենտրոն։
«TV Պիրվելի»-ին ընտանիքի անդամը հայտնել է, որ հրդեհի պատճառը, հավանաբար, ծխախոտի մնացորդն է եղել։