Ռաճայում օգոստոսի 9-11-ը կայացած երաժշտական փառատոնում, տարբեր աղբյուրների համաձայն, ձերբակալվել է մինչև 10 մարդ. փառատոնի կազմակերպիչները և Ներքին գործերի նախարարությունը չեն հաստատում այս տեղեկությունը։
Ռաճայի Շաորի լճի մոտ անցկացված երաժշտական փառատոնում, ըստ Ներքին գործերի նախարարության, ձերբակալվել է մեկ անձ. քննչական մարմինը նրան մեղադրում է Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար, այն է՝ թմրանյութերի ձեռքբերում, պահպանում և/կամ վաճառք։ Այս հանցագործությունը պատժվում է մինչև 11 տարի ազատազրկմամբ թմրանյութերի փոքր քանակություն պահելու դեպքում և մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ՝ մեծ քանակություն պահելու դեպքում։
Փառատոնի կազմակերպիչները գրել են երկու միջադեպի մասին. թմրանյութերի մասին սոցիալական ցանցերում իրենց գրառման մեջ նշված չէ։