Rights Georgia ՀԿ-ն դադարեցնում է իր գործունեությունը

Rights Georgia (Իրավունքներ Վրաստան) հասարակական կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը:

Կազմակերպությունը, որը գրեթե 29 տարի պաշտպանում է Վրաստանում կանանց, երեխաների և այլ խոցելի անձանց իրավունքները, հայտարարել է, որ այլևս չի կարող շարունակել իր գործունեությունն ընդունված օրենքների պատճառով։

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ ֆինանսավորման արգելափակման պատճառով փաստաբանները կշարունակեն իրենց աշխատանքը կամավորական հիմունքներով։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ մենք ստիպված ենք հայտարարություն անել, որ «Rights Georgia»-ն դադարեցնում է իր գործունեությունը 29 տարի անց. դադարեցնում է բռնության և կնասպանության զոհերի ներկայացուցչությունը տեղական և միջազգային դատարաններում մոտ 200 ընթացիկ գործերը, անպատասխան է թողնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկված մոտ 500 գործ, այդ թվում՝ օգոստոսյան պատերազմի զոհերի գործերը, այլևս չի մասնակցի Սահմանադրական դատարան ներկայացված հայցերի քննարկմանը, այլևս չի կարողանա ամեն օր անվճար խորհրդատվություն և օգնություն տրամադրել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող տասնյակ քաղաքացիների, որոնք դեռևս հույս ունեն արդարություն գտնելու, բայց մենք չկարողացանք դա անել», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ։