Մենք ունենք Գերմանիայի բացարձակ աջակցությունը. Գերմանիայում Վրաստանի դեսպան

«Interpressnews»  լրատվականը փոխանցում  է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Ճանտուրիայի խոսքերը:

«Ամոթալի է, սակայն հանցավորության խնդիրը առկա  է Գերմանիայում, բայց դա,  իհարկե, վիզայի ազատականացման գործընթացի հետաձգման պատճառ չի կարող հանդիսանալ»:

Ըստ դեսպանի` Գերմանիան սատարում է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացմանը:  Ճանտուրիան հույս է հայտնում, որ Վրաստանի վարչապետի` Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այդ աջակցությունն  ավելի տեսանելի կլինի:

«Վրաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին աչքի են ընկնում  զարգացման ակտիվ դինամիկայով, բոլոր հարցերում մենք ունենք Գերմանիայի  բացարձակ աջակցությունը, այդ թվում նաև վիզայի ազատականացման գործընթացում: Այս հարցի   հետաձգումը միայն Վրաստանի հետ չի կապված.  կան ներքին քաղաքական հարցեր` այլ երկրների հետ ևս: Այս հարցում Վրաստանը ամենաբարձր մակարդակով է կատարել իր տնային առաջադրանքը: Սա ընդունում են շենգենյան գոտու բոլոր պետությունները` Գերմանիան ներառյալ: Այնպես որ հարցը հետաձգվում է ոչ Վրաստանի մեղքով, իսկ հանցավորության հետ կապված խնդիրները  մեզ հայտնի էին նաև մինչ այս»,-ասել է Լադո Ճանտուրիան:

Թողնել պատասխան