Թելավիի Ռուիսպիրի գյուղում ոստիկանի արձակած կրակոցից վիրավորված տղամարդը մահացել է կլինիկայում։
Interpressnews-ի փոխանցմամբ՝ տուժածը կլինիկա է տեղափոխվել կոմայի մեջ, վիրահատվել է, բայց նրան փրկել չի հաջողվել։
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին։ Թելավիի շրջանի Ռուիսպիրի գյուղում սպանության փորձի մեղադրանքով ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակից Բ.Գ.-ն։
«Այս փուլում քննությանը հայտնի է, որ պարեկային տեսուչը հանցագործությունը չի կատարել իր ծառայողական պարտականությունների ընթացքում և օգտագործել է իր սեփական հրազենը` գտնվելով հարբած վիճակում», — հաղորդել է դատախազությունը։