Մենք պետք է ամեն կերպ պայքարենք օկուպացիայի դեմ. նախագահ

Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանի նախագահականում վրացի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդես է բացվել։ Ցուցահանդեսի մասնակիցներին և այցելուներին խոսքով դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը նշել է, որ այդ օրը Վրաստանի համար ծանր է, բայց ամենակարևորը պայքարը շարունակելն է։

«Մենք պետք է ամեն կերպ պայքարենք օկուպացիայի և ստրկության դեմ ոչ թե պատերազմով, ոչ թե զենքով… Ամենահզոր զենքը ազատությունն է։ Մեր ամենամեծ ուժը ազատությունն է, ազատ մտածողությունը, ազատ ուղեղը։ Սրանով մենք հաղթում ենք պուտինիզմի բոլոր ձևերին…»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ի դեպ, ցուցահանդեսը կգործի նաև փետրվարի 27-ին:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է Խորհրդային օկուպացիայի օր:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Թբիլիսին գրավեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությանը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության բռնակցումը ԽՍՀՄ-ին: