Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալիի շրջան) նախագահ Ալան Գագլոևը կադրային վերադասավորման շրջանակներում ռուս զինծառայող Յուրի Յարովիցկուն նշանակել է «պաշտպանության նախարար» (ՊՆ), իսկ Ինալ Սաբանովին, որը նախկինում դե ֆակտո գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարն էր, նշանակել է Յարովիցկու առաջին տեղակալ։
Ըստ բաց աղբյուրների՝ Յարովիցկին ծնվել է 1965 թվականի մայիսի 27-ին Տաշքենդում։ 1987 թվականին ավարտել է Տաշքենդի բարձրագույն ռազմական դպրոցը։ Զբաղեցրել է Ռուսաստանի բանակի շտաբի պետի պաշտոնը, եղել է Արևմտյան ռազմական շրջանի 1-ին տանկային բանակի հրամանատարի առաջին տեղակալը (2014-2016 թվականներին) և եղել է Բալթյան նավատորմի ափամերձ ուժերի 11-րդ բանակային կորպուսի հրամանատարը (2016-2020 թվականներին)։ 2016 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան պարգևատրել է Սուրբ Գևորգի IV աստիճանի շքանշանով՝ Սիրիայում գործողության համար։ 2019 թվականի փետրվարին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։ 2020 թվականի օգոստոսից նա աշխատում է որպես Նիկարագուայի գլխավոր ռազմական խորհրդական։
Ցխինվալիի շրջանի դե ֆակտո ՊՆ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովը ազատվել է պաշտոնից։ Գնդապետ Վադիմ Տաբուևը նշանակվել է «ՊՆ տեղակալ» լոգիստիկայի գծով, իսկ գնդապետ Ախսար Ջիոևը՝ «անձնակազմի գծով փոխնախարար»։