Ռուսական Red Wings-ը վրացական ավիացիոն շուկայի լավագույն հնգյակում

Ռուսական Red Wings ավիաընկերությունն առաջին անգամ ընդգրկվել է վրացական ավիացիոն շուկայի լավագույն հնգյակում։ Այս տեղեկությունը հայտնել է bm.ge-ն:

Հունգարական Wizz Air ավիաընկերությունն առաջատար դիրք է զբաղեցնում արդեն մի քանի տարի։

2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների վիճակագրությունը.

  • Wizz Air – 17% (1միլիոն 65 հազար 618 ուղևոր);
  • Georgian Airways – 8% (509 հազար 238 ուղևոր);
  • Turkish Airlines – 7% (458 հազար 370 ուղևոր);
  • Pegasus – 7% (453 հազար 550 ուղևոր);
  • Red Wings – 6% (408 հազար 18 ուղևոր);
  • Azerbaijan Airlines – 6% (358 հազար 291 ուղևոր);
  • Azimut – 4% (258 հազար 586 ուղևոր);
  • El Al – 4% (255 հազար 460 ուղևոր);
  • Israir – 3% (204 հազար 645 ուղևոր);
  • Fly Dubai – 3% (182 հազար 703 ուղևոր):

Ռուսական ընկերություններն արագորեն մուտք գործեցին վրացական ավիացիոն շուկա այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի մայիսին վերացրեց Վրաստանի քաղաքացիների համար վիզային պահանջները և հրամայեց վերսկսել երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցությունը, որը Մոսկվան կասեցրել էր 2019 թվականի օգոստոսին:

Այժմ, չնայած երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, Վրաստան չվերթերը կանոնավոր կերպով իրականացվում են ավելի քան 10 ռուսական քաղաքներից: