Ռուսթավելիի պողոտայում էլեկտրաշոկով հարձակվել են ցուցարարների վրա

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, երեկ՝ եվրոպամետ բողոքի ակցիաների 221-րդ օրը, մի անձ էլեկտրաշոկով հարձակվել է իրենց վրա։ Ըստ պատմածի` անհայտ անձը նախ մտել է ցուցարարների մեջ, սկսել է վիրավորել նրանց, ապա էլեկտրաշոկահարել է մի քանի մարդու։

Տեղեկության համաձայն` ոստիկանությունը նրան հեռացրել է դեպքի վայրից, բայց դեռևս հայտնի չէ՝ այդ անձը ձերբակալվել է, թե` ոչ։

Երաժիշտ, դերասան և հեռուստահաղորդավար Վանո Թարխնիշվիլին նույնպես հայտնել  է, որ հարձակման է ենթարկվել և վնասվածքներ ստացել իր բնակարանի շենքի մոտ։

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 6-ին։

Թարխնիշվիլին լուսանկար է հրապարակել, որում երևում են դեմքի կապտուկներն աչքերի և քթի շրջանում։