Ռուսթավելիի պողոտայում ոստիկանությունը ձերբակալել է 23 մարդու

Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, ոստիկանությունը Ռուսթավելիի պողոտայում վարչական կարգով ձերբակալել է 23 մարդու։

Ըստ ՆԳՆ-ի՝ բողոքի ակցիայի մասնակիցները խոչընդոտում էին երթևեկությունը և չէին ենթարկվում ոստիկանների պահանջներին։

Ձերբակալվածների թվում կան ուսանողներ և քաղաքացիական ակտիվիստներ։

Ձերբակալվածների գտնվելու վայրն այս պահին դեռևս անհայտ է։

«Սոցիալական արդարադատության կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունը կոչ է արել ՆԳՆ-ին անհապաղ ազատ արձակել Ռուսթավելիի պողոտայում ձերբակալված 23 ցուցարարներին։ Կազմակերպությունը նրանց համարում է անօրինական ձերբակալված։

«Մենք կոչ ենք անում ՆԳՆ-ին դադարեցնել բողոքի ակցիայի մասնակիցների անօրինական ձերբակալությունը, հարգել խորհրդարանի մոտ հավաքված քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը և նրանց հնարավորություն տալ խաղաղ արտահայտելու իրենց բողոքը», — ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Բողոքի ակցիայի մասնակիցները երեկ հավաքվել էին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանում հրապարակվեց դատավճիռներ, ըստ որոնց դատապարտվեցին՝

Անտոն Չեչինինը՝ 8 տարի 6 ամիս,                                                                                                   Զվիադ Ցեցխլաձեն՝ 2 տարի 6 ամիս,
Վասիլ Կաձելաշվին՝ 2 տարի 6 ամիս,
Վեփխիա Կասրաձեն՝  2 տարի 6 ամիս,
Ինսաֆ Ալիևը՝ 2 տարի,
Թորնիկե Գոշաձեն՝ 2 տարի,
Գիորգի Գորգաձեն՝ 2 տարի,                                                                                                     Նիկոլոզ Ջավախիշվիլին՝ 2 տարի,                                                                                           Իրակլի Միմինոշվիլին՝ 2 տարի։

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը խորհրդարանի մոտից երթով շարժվել է դեպի «Վրացական երազանք»-ի գրասենյակ. ճանապարհին քաղաքացիների և ոստիկանության միջև իրավիճակը մի քանի անգամ լարվել է։