Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Թբիլիսիից Զուգդիդի շարժվող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքը տեղի է ունեցել Սենակիի մունիցիպալիտետի Թեկլաթի գյուղում։

Ականատեսների վկայությամբ, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել։