Ռուսթավիում անհետ կորած դեռահասը հայտնաբերվել է մահացած, տեղեկությունը Tabula-ի հարցին ի պատասխան հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ նշանակվել է փորձաքննություն, և քննչական աշխատանքներ են տարվում։
Info Rustavi-ի տվյալներով՝ փրկարարները 16-ամյա դեռահասի դին հայտնաբերել են Մտկվարի գետում (Քուռ)՝ Հին և Նոր Ռուսթավիները միացնող կամրջից 3 կիլոմետր հեռավորության վրա:
Փրկարարները մի քանի օր շարունակ փնտրում էին դեռահասին։