«Georgian Airways»-ը չվերթներ է սկսում Լոնդոն և Պրահա ուղղություններով

Վրացական «Airzena — Georgian Airways» ավիաընկերությունը մայիսից ուղիղ կանոնավոր չվերթներ կիրականացնի Լոնդոն և Պրահա ուղղություններով:Տեղեկությունը տարածել է Վրաստանի էնոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունը: Ավիաընկերությունն արդեն ձեռք է բերել համապատասխան թույլտվությունը: Մայիսի 15-ից կմեկնարկի Թբիլիսի-Լոնդոն-Թբիլիսի թռիչքը, իսկ մայիսի 22-ին առաջին չվերթը կիրականացվի դեպի Պրահա: Նշված ուղղություններով Թբիլիսիի միջազգային օդանավակայանից երթեր կիրականացվեն շաբաթը երկու անգամ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին: Ուկրաինայից ժամանող ճանապարհորդների թվի ավելացման հետ կապված՝ ընկերությունը կվերականգնում է չվերթները նաև Կիև և Խարկով ուղղություններով: Թբիլիսի-Կիև-Թբիլիսի չվերթը ապրիլի 2-ից է, ամեն օր: Թբիլիսի-Խարկով Թբիլիսի ուղղությունը կվերականգնվի ապրիլի 12-ից, յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ, մինչ ամառային սեզոնի ավարտը:

« Airzena» ընկերությունը ստեղծվել է 1993-ին, Սկզբում այն չարտերային չվերթներ էր իրականացնում միայն մի քանի ուղություններով, 1999-ին դարձավ Վրաստանի ազգային փոխադրողը: 2004-ին ընկերությունն անվանվեց «Georgian Airways», սակայն նախկին անվանումը մինչ օրս օգտագործվում է:

Թողնել պատասխան