2016-ին Թբիլիսիում տուգանվել է ընտանի կենդանի պահող 929 անձ

Թբիլիսիի քաղաքապետարանի կենդանիների մոնիթորինգի գործակալությունը միայն նախորդ տարի տուգանել է 929 ընտանի կենդանի պահողների: Այս տարվա առաջին եռամսյակում արդեն 170 մարդ է տուգանվել՝ կենդանիների խնամքի կանոնները խախտելու համար: Տարվա ընթացքում մայրաքաղաքում 205 ընտանի կենդանի է գրանցվել: Հիմնական խախտումը կատարվում է կենդանիների գրանցման և նույնականացման գործընթացում: Ըստ օրենքի՝ ընտանի կենդանի պահողներն ամեն տարի պարտավոր են գրանցել նրանց:

Քիչ չեն նաև զբոսանքի ժամանակ տարածքներն աղտոտելու համար տուգանքի դեպքերը: Այս դեպքում տուգանքը կազմում է 8, իսկ կրկնվելու դեպքում՝ 50 լարի: Թբիլիսիի քաղաքային խորհուրդը՝ (Սակրեբուլո) 2015-ին ընտանի կենդանիների խնամքի մասին որոշում է ընդունել, ըստ որի՝ բոլոր տերերը պարտավոր են գրանցման և նույնականացման գործընթաց անցնել: Այդ պահից մինչ օրս մայրաքաղաքում 6,624 ընտանի կենդանի է գրանցվել: Ըստ օրենքի՝ արգելվում է շանն ազատ զբոսանքի հանել հասարակական վայրերում՝ այգիներ, մարզահամալիրներ, փողոցներ և այլն: Թույլատրվում է միայն կարճ՝ (50սմ) շնաթոկով և դնչակալով: Բացառություն են դեկորատիվ շները:

Թողնել պատասխան