Ռուսթավիում կառուցվում է ժամանակակից չափանիշներին համապատասխանող բնակելի համալիր՝ տեղահանված ընտանիքներին տեղավորելու համար:
800 տեղահանված ընտանիք կստանա լիովին վերանորոգված բնակարաններ 4 նորակառույց շենքում:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ շինարարությունը ֆինանսավորվում է պետական բյուջեից, և դրա արժեքը կազմում է 80 մլն 971 հազար 596 լարի:
Լիարժեք կենսապայմաններ ստեղծելու համար նախատեսվում են մարզադաշտ, մանկական խաղահրապարակ և մարզումների գոտիներ:
Նախարարության տվյալներով՝ այս տարի ամբողջությամբ վերանորոգված բնակարաններ են հանձնվել ընդհանուր առմամբ 1614 տեղահանված ընտանիքների, այդ թվում՝ 762 ընտանիքների, որոնք վերջերս վերաբնակեցվել են Թբիլիսիում։
Այս փուլում, Ռուսթավիին զուգահեռ, բնակելի համալիրներ են կառուցվում 3 քաղաքներում՝ Թբիլիսիում, Զուգդիդիում և Բորժոմիում։