ՍԱԴ-ի նախկին ղեկավարը ձերբակալվել է

Սամեգրելոյի Սահմանադրական անվտանգության դեպարտամենտի (ՍԱԴ) նախկին ղեկավար Ռուսլան Շամախիան ձերբակալվել է։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեի խոսքով՝ հետաքննություն է ընթանում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն` զենքի անօրինական ձեռքբերում և պահպանում։

Դարախվելիձեն նաև ասել է, որ այս փուլում քննչական գործողություններ են ընթանում, և մանրամասները կհայտնեն ավելի ուշ։