Հայաստան-Վրաստան սահմանի մոտ նախատեսվում է ճանապարհի մի հատվածի վերանորոգում։
Մասնավորապես, խոսքը ներքին պետական նշանակության Սադախլո-Ծոփի-Աղքյորփի ճանապարհի 19 կմ — 26.2 կմ հատվածի մասին է։
Ճանապարհների դեպարտամենտն արդեն մրցույթ է հայտարարել։
Վերականգնումը կիրականացվի 7.2 կմ երկարությամբ հատվածում։ Գնահատված արժեքը կազմել է 10 մլն 933 հազար 220 լարի։
«Մատակարարը պարտավոր է ապահովել մրցույթով նախատեսված աշխատանքների ավարտը գնորդի աշխատանքի մեկնարկի մասին գրավոր հրամանից հետո 16 ամսվա ընթացքում», — նշված է մրցութային փաստաթղթերում։
Մրցույթի առաջարկների ընդունումը սկսվում է փետրվարի 22-ին և ավարտվում փետրվարի 27-ին։