Սադախլո-Ծոփի-Աղքյորփի ճանապարհի վերականգնումը մոտենում է ավարտին

Ըստ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի, Մառնեուլիի մունիցիպալիտետում ներքին պետական նշանակության Սադախլո-Ծոփի-Աղքյորփի ճանապարհի 8.6 կիլոմետրանոց հատվածում վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին:

«Նշված հատվածը տանում է դեպի ՀՀ սահման և կարևոր տրանսպորտային օղակ է տարածաշրջանի համար։ Ծրագիրը նախատեսում է ճանապարհի ամբողջական վերականգնում, որը ներառում է երթևեկելի մասի և մեկ կամրջի վերականգնում, առկա արհեստական կառույցների վերականգնում և նոր կառույցների կառուցում, նաև միացումներ, ջրատարներ, բակերի մուտքեր, կայանատեղիներ և մեքենաների տաղավարներ, ճանապարհային նշանների և նշագրման աշխատանքներ», — ասված է Ճանապարհային վարչության տարածած հաղորդագրության մեջ։

Նախագծի արժեքը կազմում է ավելի քան 6 մլն 600 հազար լարի և ֆինանսավորվում է պետական բյուջեից։