Կորոնավիրուսի տարածումը Վրաստանում` ըստ շրջանների. դեկտեմբերի 21

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է:  

Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: Աշխատանքային օրերին իրականացվում է ավելի քան 20 հազար թեստ: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ, ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 184 668 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 333
  • Աջարիա — 84
  • Իմերեթի — 111
  • Քվեմո Քարթլի — 67
  • Շիդա Քարթլի — 78
  • Գուրիա — 23
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 41
  • Կախեթի — 35
  • Մցխեթա Մթիանեթի — 35
  • Սամցխե-Ջավախեթի — 17
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 0: