Դեկտեմբերի 21. Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 824 նոր դեպք և 46 մահ

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 824 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 209 462 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Կիրակի օրը Վրաստանում իրականացվել է համեմատաբար ավելի քիչ՝ շուրջ 5000 թեստավորում: Աշխատանքային օրերին իրականացվում է ավելի քան 20 հազար թեստ:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4227 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 184 668 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 2140:

Կարանտինային գոտում է գտնվում 489 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 627 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1824 պացիենտ: