Նոր երթուղիներ Թբիլիսիում

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հունիսի 4-ից մայրաքաղաքում կգործարկվեն ավտոբուսային և միկրոավտոբուսային նոր երթուղիներ։

Մասնավորապես, կավելացվի հինգ ավտոբուսային և երեք միկրոավտոբուսային երթուղի։

Ըստ տեղեկության՝ ավտոբուսային երթուղիներում կկատարվեն հետևյալ փոփոխությունները.

Դիդի Դիղոմիում կավելացվի N293 երթուղին.

  • N294 ավտոբուսը կփոխարինի N444 միկրոավտոբուսին,
  • N295 ավտոբուսը կփոխարինի N546 միկրոավտոբուսին,
  • N296 երթուղին կփոխարինի N544 միկրոավտոբուսի երթուղուն,
  • N297 ավտոբուսը կփոխարինի N425 միկրոավտոբուսին:

Ինչ վերաբերում է նոր միկրոավտոբուսային ուղեգծերին, ապա, ըստ քաղաքապետարանի, կավելացվի երթուղային հետևյալ նոր գիծը.

  • N425 միկրոավտոբուսը կսպասարկի Մետրոմշեն բնակավայրը,
  • N444 միկրոավտոբուսը կսպասարկի Զղվիսուբանի բնակավայրը,
  • N546 միկրոավտոբուսը Իկղալտո Գորիից կշարժվի մինչև մետրոյի «Տեխնիկական համալսարան» կայարան։