«Սադգուրի» մետրոկայարանի մոտակայքում շենք է փլուզվել. զոհ կա

Թբիլիսիի  մետրոյի «Սադգուրի» կայարանի մոտակայքում բնակելի շենք է փլուզվել։ Փլուզման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկը վիրավոր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Այս պահին տարածքում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Տեղացիների խոսքով՝ շենքը խարխուլ վիճակում էր, և մայրաքաղաքի քաղաքապետարանը գիտեր դրա մասին։

Դեպքի վայր ժամանած Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հաստատել է, որ շենքն արտակարգ իրավիճակում էր` հինգերորդ կատեգորիայի վնասվածքներով։ Ըստ քաղաքապետի` շենքը վերականգնման ենթակա չէր։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում հանքարդյունաբերական, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս, որը պատժվում է տուգանքով կամ մինչև 2 տարի ուղղիչ աշխատանքով, կամ` մինչև երկու տարի ազատազրկմամբ։