Սահմանափակումներ Լարսում

Գուդաուրի (Փոստա) — Կոբի հատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը։

Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ՝ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում՝ 93-107 կմ (Գուդաուրի (Փոստա) — Կոբի), երթևեկությունը սահմանափակվել է։

Համապատասխանաբար, կցորդների և կիսակցորդների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։