ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին երկխոսությունները սկսել ենք 2012 թվականին. Կապանաձե

«Վրացական երազանքի» իշխանության գլուխ գալուց հետո ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին երկխոսությունը դադարեցվեց»,- նման հայտարարություն է արել «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեն՝ անդրադառնալով Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրմանը։

«ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի մասին երկխոսությունները սկսել ենք 2012 թվականին:  Վրաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ սա գլխավոր հարցերից մեկն էր: «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո, այս թեմաների շուրջ աշխատանքը դադարեցվեց: Հակառակը, մենք հիշում ենք վարչապետ Ղարիբաշվիլիին, ով ուղղակիորեն քննադատում էր նախագահ Սաակաշվիլիին, նախկին իշխանություններին։ Ասում էր, թե մենք առանց ԱՄՆ-ի թույլտվության էինք զրուցում այդ թեմայով: Լավ է, որ այժմ այս հարցը թարմացվել է, սակայն, ցավոք տարիներ ենք կորցրել»,- հայտարարել է Սերգի Կապանաձեն։

 

Թողնել պատասխան