Պատվաստումների հետևանքով կողմնակի ազդեցությունների 2000-ից ավելի դեպք է արձանագրվել

2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պատվաստումների հետևանքով կողմնակի ազդեցությունների մասին 2 174 հաղորդում է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալության հրապարակած հաշվետվությունից։ 

Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է դեղագործական գործունեության 708 վերահսկողական միջոցառում, այդ թվում՝ 663 դեպքով բացահայտվել են իրավախախտման փաստեր, որոնց վերաբերյալ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ, 45 դեպքում խախտումների փաստեր չեն հայտնաբերվել։ 

«Դեղերի որակի վերահսկողության պետական ​​ծրագրի 2021-ի շրջանակներում 84 ձեռնարկություններում գնվել է 119 դեղագործական արտադրանք։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ 4 տեսակի դեղամիջոցների մուտքը վրացական շուկա արգելված է»,- ասված է զեկույցում։