Ռուս ընդդիմադիր քաղաքական գործչին չեն թողել մուտք գործել Վրաստան

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Դմիտրի Գուդկովն ասում է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս մասին քաղաքական գործիչը հանրությանը տեղեկացրել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանից՝ Facebook Live-ի միջոցով։ 

Ըստ Գուդկովի՝ ինքը հանդիպումներ էր ծրագրում Վրաստանի մայրաքաղաքում։ 

«Ես Թբիլիսի եմ ժամանել Կիևից՝ հանդիպելու ակտիվիստների հետ։ Ես հրավեր ունեմ։ Սահմանին ինձ ասացին, որ հետ կարտաքսեմ՝ Կիև։ Պետությունը որոշել է ինձ երկիր չթողնել, թեև ես ծրագրել էի բազմաթիվ հանդիպումներ»,- ասել է Գուդկովը։ 

Գուդկովը հայտնել է, որ վճարել էր և՛ հյուրանոցի, և՛ երկկողմանի տոմսի գումարը։ 

«Սա առաջին դեպքը չէ։ Որքան գիտեմ, Լյուբով Սոբոլին նույնպես արտաքսել են։  Վրաստանում տարօրինակ բաներ են տեղի ունենում»,- ասել է Գուդկովը։ 

Վրաստանի Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարություններից դեռևս արձագանք չկա։