Սահմանի անօրինական հատման մեղադրանքով Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Քվեմո Քարթլիում ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի՝ Վրաստանի պետական սահմանն անօրինական հատելու մեղադրանքով։

Հանցագործությունը պատժվում է մինչև 5 տարի ազատազրկմամբ։

«Քննությունը պարզել է, որ 1998 թվականին ծնված Չ.Գ.-ն անօրինական կերպով հատել է Վրաստանի պետական սահմանը՝ շրջանցելով սահմանային հսկողությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրյալին ձերբակալել են Թբիլիսի-Մառնեուլի ճանապարհին։

Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն», — հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։