Սալոմե Զուրաբիշվիլին ընտրությունների ու բողոքի ցույցերի մասին

Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին և կոչ է արել պահպանել միասնություն ընդդիմության շարքերում, նաև ընդգծել է, որ սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 4-ին պետք է լինի ամուր համախմբում։ Նա նշել է նաև, որ գալիք ընտրությունները կեղծ ցուցադրական խաղեր են, և ընդդիմությունը չպետք է մտներ այդ խաղի մեջ։

Ներկայացնում ենք Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքը.

«Ես մշտապես կլինեմ այնտեղ, որտեղ կլինի միասնություն, և կարծում եմ, որ սեպտեմբերի 13-ին պետք է լինի շատ լուրջ միասնություն։

Հոկտեմբերի 4-ին նույնպես կլինի միասնություն, և… ես կլինեմ ամենուր, որտեղ կլինեն բոլորը, և կլինի միասնություն։

Հնարավոր է՝ որոշ խոսքերի համամիտ չլինեմ, որովհետև չպետք է տալ այս իշխանությանը որևէ առիթ՝ իր ապակայունացման սցենարները գործի դնելու համար, և մենք գիտենք, որ նման սցենարներ գոյություն ունեն։

Ես կասեի նաև, որ այն, ինչ տեղի ունեցավ այս ընտրությունների շուրջ,  չէի ցանկանա, որ լիներ։ Կարծում եմ՝ ընդհանրապես ընտրությունները չպետք է լինեին մեր թեման։ Սա հրահրված թեմա էր, և դրա շուրջ ընդդիմությունը չպետք է պառակտվեր։

Ես համաձայն չեմ նրանց հետ, ովքեր մասնակցում են այս ընտրություններին։ Նաև չեմ կարծում, որ բոյկոտն էլ անհրաժեշտ էր, որովհետև այդ ընտրությունները գոյություն չունեն, սա ոչինչ է, սա ընտրությունների կեղծ ցուցադրություն է, և ինչ-որ պատճառով ընդդիմադիր կուսակցությունները մտան այս խաղի մեջ։

Միասնությունն է ամենակարևորը, միասին կանգնելը, և դա է այն, ինչը կուժեղացնի ԱՄՆ-ի և ԵՄ-ի ուշադրությունը և աջակցությունը։

Եկեք միասին լինենք»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին կայանալու է տեղական ինքնակառավարման ընտրությունները, իսկ սեպտեմբերի 13-ին և հոկտեմբերի 4-ին կկայանան մեծ ցույցեր, որոնց ներկա կլինի նաև Սալոմե Զուրաբիշվիլին։