Աշնան վերջին օրը՝ նոյեմբերի 30-ը, պաշտոնապես սահմանվեց որպես «Սափերավի» գինու միջազգային օր և մտավ համաշխարհային գինու օրացույց։
Սոմելիերիի միջազգային ասոցիացիան (Association de la Sommellerie Internationale | ASI) նոյեմբերի 30-ը գրանցեց որպես «Սափերավի»-ի միջազգային օր։
Գինին ճանաչում ստացավ նաև գինու որակավորում շնորհող միջազգային Wine and Spirit Education Trust (WSET) կազմակերպությունից, որը համապատասխան գրառումը տեղադրել է իր պաշտոնական կայքում։
«Սափերավի»-ի միջազգային օրը նշելու համար այս տարի Վրաստանում նախատեսված են մի շարք միջոցառումներ։
Միջոցառումներն անցկացվում են Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության գինու ազգային գործակալության, Ազգային զբոսաշրջության վարչության և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ։