ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի անդամ, MEGOBARI Act-ը Սենատում ներկայացրած դեմոկրատ Ջին Շահինը արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող բողոքի շարժմանը։
«Քաջարի վրաց ժողովրդի 200-օրյա բողոքի ցույցերից հետո «Վրացական երազանք»-ի մարտավարությունը օրեցօր ավելի վատն է դառնում», — ասել է սենատորը։
Նրա հայտարարությունը հրապարակվել է հունիսի 16-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 201-րդ օրը։
«Ես կշարունակեմ աշխատել հաշվետվողականության հասնելու համար, օրինակ՝ իմ երկկուսակցական MEGOBARI ակտի ընդունման միջոցով», — գրել է Շահինը X-ում։